Իսպանացի օպերային աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալիեին դատապարտել են վեց ամսվա ազատազրկման խարդախության համար՝ հաղորդում է ABC-ն: 82-ամյա երգչուհին, որ փաստաթղթերով ապրում է Անդորրայում, Իսպանիայի հարկային մարմիններից թաքցրել է իր հոնորարները: Բարսելոնում դեկտեմբերի 15-ին կայացած դատի ժամանակ Մոնսերատ Կաբալիեին պարտավորեցրել են վճարել 255 հազար եվրո տուգանք: Նա չի կարող բյուջեից նպաստներ ու սուբսիդիաներ ստանալ մեկուկես տարի: Մեղադրյալը դատին ներկա չի եղել՝ վատառողջության պատճառով: Նա տեսաձայնագրություն է ուղարկել դատարան՝ ընդունելով իր մեղքը: